ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գաղութացման անհրաժեշտ գործիքները

Գաղութացման անհրաժեշտ գործիքները
04.08.2023 | 10:00

ՈՒինսթոն Չերչիլին հարցնում են․

-Պարոն վարչապետ, ինչու՞ եք գնում Հնդկական օվկիանոսի այն կողմ՝ գաղութատիրական և խամաճիկ կառավարություն ստեղծելու և Արևելյան Հնդկաստանի կառավարություն ստեղծելու համար։ Չե՞ք կարող դա անել Իռլանդիայում, որը տարիներ շարունակ պատերազմում է ձեզ հետ։

ՈՒինսթոն Չերչիլը պատասխանում է.

-Դա անելու համար անհրաժեշտ են երկու կարևոր գործիքներ։ Մենք այդ կարևոր գործիքները չունենք Իռլանդիայում:

-Որո՞նք են այդ երկու գործիքները:

Չերչիլը պատասխանում է.

-Անգրագետ մեծամասնություն և դավաճան փոքրամասնություն։

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6094

Մեկնաբանություններ